Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել». Գեորգի Ավետիսյան

14:54, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
«Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել». Գեորգի Ավետիսյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ ծանոթներ և անծանոթներ։ Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում, բոլոր տնտեսվարողներին ում մոտ ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք քննադատել են մեզ և մեր աշխատանքը և նպաստել խնդիրների լուծմանը, շնորհակալ եմ բոլոր միջազգային կառույցներին, որոնք աջակցել, աջակցում ու աջակցելու են ոլորտի կայացման համար, շնորհակալություն լրագրողներին, որոնք սուր հարցեր են բարձրացրել և մեր ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, շնորհակալ եմ ոլորտի կրթական և գիտական կառույցներին, շնորհակալ եմ բոլոր պետական կառույցներին ում հետ համագործակցել եմ, շնորհակալ եմ պահանջատեր սպառողներին։
     Ինչ եմ արել ոլորտի համար թող գնահատականը տան մասնագետներն ու հանրություն, ինչ չեմ հասցրել անել, կարծում եմ ինձանից հետո եկողները կանեն։
     Որոշումն իմն է և ավելացնելու բան չունեմ։
     Ինչով եմ զբաղվելու, ժամանակը ցույց կտա։
     Հ.Գ. Խնդրում եմ լրագրողներին այս գրածով բավարարվել»:

| | |
4970 | 2
Facebook