Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին պատերազմներից հետո ձևավորված նոր առաջնագծում խրամատներ փորելու, ժայռերը քանդելու համար Հայաստանի ՊՆ-ն զորքին տալիս է սովորական զուբիլ՝ ասելով, թե յոլա գնացեք։ Դա այն դեպքում, երբ պերֆերատորը (էլեկտրական մուրճ) իր հոսանքի գեներատորով հանդերձ մանրածախ խանութներում արժի ընդամենը 300 հազար դրամ։
Հայաստանի ՊՆ-ն փող ունի 4,8 մլն դրամով հուշանվերներ գնելու և իր սիրեցյալներին բաժանելու համար, բայց առաջնագծում՝ թշնամու դիմաց կանգնած զինվորի անվտանգությանն անհրաժեշտ պերֆերատորի համար 300 հազար դրամ չունի՝ նախընտրելով տալ 1000 դրամանոց զուբիլ։
Սիրելի հայրենակիցներ, հյուսիս-արևելյան առաջնագծի մի հատվածի համար ևս առաջիկա օրերին կապահովենք անհրաժեշտ տեխնիկան, որ զորքը կարողանա քանդել ժայռերն ու խրամատ փորել»։