Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը». Վիլեն Գաբրիելյան

12:42, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
«Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը». Վիլեն Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց. «Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը: Բայց քանի որ ընդդիմադիր չեմ, ՔՊ խմբակցության անդամ եմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, իմ գործառույթը պետք է լինի Պապիկյանին օժանդակել տվյալ հարցերում, նկատի ունեմ՝ բանակի համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Որպես թիմակից, կարծում եմ՝ տրամաբանական չի լինի, որ ես հիմա իր հրաժարականը պահանջեմ»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը:

Գաբրիելյանի խոսքով՝ ինքը հասկանում է, որ համակարգը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց պատասխանատուն Պապիկյանն է, բայց իր խնդիրը, այդ թվում՝ որպես ԱԺ պատգամավորի, այդ խնդիրները վեր հանելն է ու լուծումներ գտնելը:

«Եթե ընդդիմադիր պատգամավոր լինեի, կարծում եմ՝ կպահանջեի Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հրաժարականը». Վիլեն Գաբրիելյան
5195 | 3
Facebook