Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պաշտպանը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը

12:12, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
Պաշտպանը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը

Այսօր հունվարի 24-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է նախորդ օրը ՀՀ Ազգային ժողով ներկայացված հրաժարականը։
     «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Առաջին դիմումը Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի հունվարի 23-ին։
     «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Պաշտպանը գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը ներկայացվել է Ազգային ժողով:
     Ամփոփ հաղորդման մեջ ներառել ոչ միայն Պաշտպանի գործունեության մասին տեղեկությունները, այլև հաստատության 2022թ-ի Տարեկան հաղորդման մեջ ներկայացվելիք վերլուծություններն ու առաջարկությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Աղբյուրը` ՄԻՊ
5332 | 1
Facebook