Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը Փաշինյանի խոսքերով է արձագանքել:
«Այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը հարցազրույցի ժամանակ Արտասանել է Լեռնային Ղարաբաղի իշխանություն արտահայտությունը, վկայում է այն մասին, որ այդ երկիրը մինչ օրս չի հրաժարվել Ադրբեջանի հանդեպ իր տարածքային հավակնություններից: Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչվել է Ադրբեջանի տարածք»։
Փաշինյանի հայտարարությունները դեռ շատ երկար մեր դեմ կօգտագործվեն:
Հ.Գ. Նկարում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն է: Ասել է. «Հայաստանում մեր բնակավայրերը շուտով մեզ նորից կողջունեն»»: