Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քոչարյանը պասիվանում է. «Հրապարակ»

09:24, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
Քոչարյանը պասիվանում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել։ Տարին բարեհաջող չի սկսվել մեր գործընկերների համար։ Մասնավորապես տեղեկացանք, որ Yerevan today.am լրատվական կայքի անձնակազմին ասել են, որ փետրվարի 1-ից նվազագույն կազմով են աշխատելու։ Այլ լրատվամիջոցներում ևս կրճատումներ կլինեն՝ պայմանավորված ֆինանսական խնդիրներով:
     Գործընթացը նաև քաղաքական ենթատեքստ ունի․ թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձևավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7496 | 0
Facebook