Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ի՞նչ արժեք ունի մեր ապրած կյանքը, եթե այն հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի միավորման չէ». Տարոն Սիմոնյան

03:12, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
«Ի՞նչ արժեք ունի մեր ապրած կյանքը, եթե այն հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի միավորման չէ». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՍԻՐԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ։
     Բոլոր ազգերն էլ մարդկանց նման ունենում են ընտրության պահեր, երբ կանգնում են անլուծելի թվացող խնդրի առջև։ Այդ պահերն են որոշում ազգի ոգին ու կյանքի բովանդակությունը։
     Ազգի ամբողջ կյանքը գալիս, հանգում է մեկ պարզ որոշման վրա՝ հանձնվել կամ շարունակել պայքարել։
     Կյանքն ավելի է խորթ թվում, երբ ազգերը մարդկանց նման հայտնվում են ինչ֊որ թունելում՝ միայնության, ծուղակային թուլության ու անելանելիության մի խավարում։
     Արդյունքում նրանք կա՛մ ընտրում են կոտրվելու, կա՛մ իրենք իրենց նորովի «ստեղծելու» ճանապարհը։
     Կարելի է հասկանալ ձախողումը, որովհետև այն ոչ միայն սխալվելու հետևանք է, այլ նաև՝ սովորելու հնարավորություն։
     Սակայն անհնար է հասկանալ պայքարից հրաժարվելու, հանձնվելու, նոր պայքար չփորձելու ցանկությունը։
     Դա ոչ միայն փոքրոգիություն է, այլ նաև անարգանք հենց կյանքի նկատմամբ։ Կյանքը չի ներում նրանց, ովքեր հանձնվում են, ովքեր հրաժարվում են պայքարելուց / ապրելուց ... , որովհետև կյանքը նրա մասին չէ, թե ինչքան ուժեղ ես դու հարվածում, այլ նրա մասին, թե ինչքան ուժեղ հարվածներ դու կարող ես ստանալ և շարունակել պայքարդ։
     Հանձնվող մարդկանց ու ազգերին կյանքը փոխարինում է մյուսներով, ովքեր ավելի շատ են պատրաստ պայքարել իր համար։
     ՍԱ Է ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ...
     Եվ ի վերջո.
     Ի՞նչ արժեք ունի մարդու միտքը, եթե այն պայքարի ու արարելու աղբյուր չէ։
     Ի՞նչ արժեք ունի մարդու խոսքը, եթե այն պայքարողի ու արարողի ոգին բարձրացնելու կոչ չէ։
     Ի՞նչ արժեք ունի մարդու գործը, եթե այն կյանքն արարմամբ լցնելու պայքար ու պայքարով լցնելու արարում չէ։
     Ի՞նչ արժեք ունի մեր ապրած կյանքը, եթե այն հանուն հերթական մարտահրավերը հաղթահարելու, հանուն արժանապատվության, հանուն նորը ստեղծելու և հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի միավորման չէ»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
| | |
1894 | 0
Facebook