Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչո՞ւ էր սպան փեչ վառում․ նախաքննական մարմինը պետք է պարզի»․ Ա․ Քոչարյան

00:06, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
«Ինչո՞ւ էր սպան փեչ վառում․ նախաքննական մարմինը պետք է պարզի»․ Ա․ Քոչարյան

«Նման պայմաններով զորանոցներ մենք ունեցել ենք նաև 90-ականներին՝ սկսած Քելբաջարից։ Բայց այստեղ այնքան պայմաների խնդիրը չի, ինչքան ռազմական անհրաժեշտության խնդիրների լուծմանը միտված ծառայության կազմակերպելը։ Այդ զորանոցը այդտեղ գտնվում է 2020 թվականից, թե ինչու էր այդտեղ տեղակայված, հիմա դա է՞լ քննարկման նյութ սարքենք»,- Հանրայինի եթերում՝ անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին, ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Պ․ Ղազարյանի՝ ինչո՞ւ է բանակում ամենաթողություն հարցին, Քոչարյանը պատասխանեց․ «Ինչի արդյունքում որ տեղի է ունեցել հրդեհը, արդյունք է ինչ-որ սխալ գործողությունների․ նախաքննական մարմինը դա պետք է պարզի․․․Ինչո՞ւ էր սպան փեչ վառում՝ սա շատ կարևոր հարց է․ ուր էին այն զինվորները, որ պետք է կատարեին այդ գործողությունը։ Նրանք դրսում են եղել և փրկվել են, այդ վկաները շատ կարևոր տեղեկություն պիտի հաղորդեն»,- ասաց բանախոսը՝ նկատելով․ «Բոլորը գիտեն, որ կրակի վրա բենզին չեն լցնում, ի՞նչն էր պատճառը, որ սպան, որը պետք է կանխեր կրակի վրա ցանկացած դրսևորում, դարձավ կրակի վրա բենզին լցնող․ դա նույնպես նախաքննական մարմինը պետք է պարզի»։

3845 | 1
Facebook