Ռիգայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Վանինը մինչև փետրվարի 24-ը պետք է լքի երկիրը։ Այդ մասին Վանինին հայտնել են Լատվիայի ԱԳՆ-ում։
«Ռուսաստանի դեսպանը տեղեկացվել է Լատվիայի որոշման մասին՝ 2023 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները իջեցնելու մինչև գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Էստոնիան հայտարարել էին Էստոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցման մասի։ Էստոնիայի դեսպանը Ռուսաստանից պետք է մեկնի փետրվարի 7-ին, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Պատճառը «տոտալ ռուսաֆոբիան է և Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի սերմանումը»։