Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ԵՄ դիտորդները չեն կարող Ադրբեջանի դեմ զեկույցներ գրել, սխալ է հույսը ուրիշների վրա դնելը». փորձագետ

23:06, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«ԵՄ դիտորդները չեն կարող Ադրբեջանի դեմ զեկույցներ գրել, սխալ է հույսը ուրիշների վրա դնելը». փորձագետ

«ԵՄ դիտորդները չեն կարող Ադրբեջանի դեմ զեկույցներ գրել, սխալ է հույսը ուրիշների վրա դնելը»,-այս մասին 24TV-ի եթերում նշել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ, գերտերությունները մրցում են ՀՀ տարածքում, պարզ չի, թե Հայաստանը ուր է գնում և ինչ քայլեր է իրականացնում։

Փորձագետը կասկածանքով է վերաբերվում այն կանխատեսմանը, թե ՀՀ-ն փորձում է փոխել աշխարհաքաղաքական օրիենտացիան, ըստ նրա` Հայաստանն ու Ռուսաստանը պարզապես փոխադարձ գզվռտոցի մեջ են։

«Չկա նաև ռուս-թուրքական տանդեմ ընդդեմ Հայաստանի, նրա կարծիքով, աբսուրդ է դրա մասին խոսելը, քանի որ եթե այդպիսի տանդեմ լինի, ապա Հայաստանին նոր ցեղասպանություն կսպառնա»,- ասել է Հովհաննիսյանը։

«ԵՄ դիտորդները չեն կարող Ադրբեջանի դեմ զեկույցներ գրել, սխալ է հույսը ուրիշների վրա դնելը». փորձագետ
2809 | 0
Facebook