Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

Ոստիկանները քաշքշում են պատերազմի մասնակից քաղաքացիներին․ կան ապօրինի բերման ենթարկվածներ. ահազանգ

21:54, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
Ոստիկանները քաշքշում են պատերազմի մասնակից քաղաքացիներին․ կան ապօրինի բերման ենթարկվածներ. ահազանգ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ահազանգում է․ «Շուրջ մեկ ժամ է` Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրոցանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։
     Այս ընթացքում ստացել եմ մի շարք ահազանգեր իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ։
     Առավոտյան գրություններ կհասցեագրեմ պատկան մարմիններին` բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների ներկայացրած պահանջների կապակցությամբ։
     ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ զերծ մնալ անհամաչափ ուժի գործադրումից և ցանկացած գործողության դիմելիս առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով»։

| | |
3355 | 0
Facebook