Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն նախատեսում է գագաթնաժողով անցկացնել Թուրքիայում՝ նվիրված Ուկրաինայի պատերազմին

21:42, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
ԵՄ-ն նախատեսում է գագաթնաժողով անցկացնել Թուրքիայում՝ նվիրված Ուկրաինայի պատերազմին

Թուրքիայում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Նիկոլաուս Մեյեր-Լանդրութը երկուշաբթի օրը հայտարարել է, որ փետրվարի 22-ին Ստամբուլում մեծ գագաթնաժողով կանցկացվի՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի տարեդարձին, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Նա նշել է, որ միջոցառմանը կհրավիրվեն Կիևի և Ստամբուլի ներկայացուցիչներ, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի «աշխարհաքաղաքական և տնտեսական հետևանքները»։

«Սա նաև Ուկրաինային մեր աջակցությունն արտահայտելու միջոց է։ Անցյալ տարվա փետրվարի 24-ը՝ ռուսական ագրեսիայի սկիզբը, որոշիչ պահ էր եվրոպական պատմության մեջ։ Եվրոպական պատմությունը մեր ընդհանուր աշխարհագրությունն է»,- լրագրողներին ասել է ԵՄ դեսպանը։

5168 | 0
Facebook