Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փարիզի քաղաքապետը զանգահարել է Արայիկ Հարությունյանին

21:30, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
Փարիզի քաղաքապետը զանգահարել է Արայիկ Հարությունյանին

«Հարգելի ՛ հայրենակիցներ
     Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
     Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»:

6228 | 1
Facebook