ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն երկար ժամանակ է իշխանության ներկայացուցիչները պատեհ, անպատեհ առիթներով, բոլոր հնարավոր ամբիոններից փորձում են համոզել, որ Արցախի հարցում միջազգային կառույցներում ճիշտը «նոր» բառամթերքն է, որտեղ չի շոշափվում ազգերի ինքնորոշման իրավունքը: Համոզում են, որ միջազգային հանրության համար այդ բառամթերքն ավելի ընկալելի է: Այսօր տեսանք, թե այդ «նոր» բառամթերքը ոնց է հասկացել միջազգային հանրությունը:
BBC-ի հաղորդավար Ստեֆան Սակուրի Ռուբեն Վարդանյանին ուղղած հարցերը, որոնք մեղմ ասած չէին բխում Արցախի շահերից, վերցված էին ոչ թե ադրբեջանցիների, այլ Փաշինյանի և իշխանականների «նոր» բառամթերքից»: