Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

20:54, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար»։

«Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։

Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

6996 | 1
Facebook