Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ողբերգություն է եղել»․ Վիտալի Մանգասարյան

21:12, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ողբերգություն է եղել»․ Վիտալի Մանգասարյան

«Ազատ գյուղում գտնվող այդ շինությունը զորամաս համարելը աբսուրդ է, սարսափելի իրավիճակում ենք, եթե Փաշինյանը դա զորամաս է համարում: Դեպքից ընդամենը երկու ժամ է անցել, դեռ ցուցմունքներ չկան, երկրի ղեկավարը հայտարարում է, որ սպան բենզինով տարան լցրել է վառարանի վրա, հետո շպրտել զորքի ուղղությամբ, դեպքը դեռ բացահայտված չէ, բայց այդ սպային սարքեցին տեռորիստ»,-24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Անդրադառնալով սպայական կազմի պաշտոններից զինվորականների հեռացման որոշումներին՝ Մանգասարյանը ընդգծել է, որ մենք այդքան շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ, քանի որ այդ ուղղությունը վտանգավոր է, թշնամին միշտ թիրախավորում է: «Ամենաանպաշտպանը սպան է դարձել, դեռ ծառայողական քննությունը չի ավարտվել, դեպքի հանգամանքները չեն պարզվել, մի քանի ժամում բարձրաստիճան սպաները հեռացվում են: Պետք է իրավիճակը սթափ գնահատել և սլաքները սպաների կողմը չուղղել, իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ողբերգություն է եղել»,-կարծիք է հայտնել Մանգասարյանը:

«Իշխանությունը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի, ողբերգություն է եղել»․ Վիտալի Մանգասարյան
2240 | 0
Facebook