Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը շատ լավն էր. բրիտանական շահերի մասին իրական պատկերը պարզ դարձավ»․ Թևան Պողոսյան

20:42, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը շատ լավն էր. բրիտանական շահերի մասին իրական պատկերը պարզ դարձավ»․ Թևան Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանը գրել է․ «Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը իրականում շատ լավն էր ու հաջողված։ Հատկապես դասեր քաղելու տեսանկյունից։
     1. Որքան էլ Hard Talk, բրիտանական քաղաքականության և շահերի մասին իրական պատկերն ամբողջովին պարզ դարձավ։
     2. ՀՀ գործողները թող լսեն ու հասկանան, թե ոնց են օգտագործվում իրենց ամեն ասածը մեր շահերի դեմ և Արցախի դեմ։ Միայն չասեք շահարկում են և մանիպուլիացիաներ անում։ Տեղեկատվական պատերազմում ասելուց առաջ մտածում են։
     3. Հայկական փորձագիտական և հանրային դաշտի ներկայցուցիչներն էլ պիտի լավ գիտակցեն ինչ են ասում, որ հետո այն չշահարկվի և չօգտագործվի խոսքից կտրված կամ մանիպուլատիվ:
     4. Երբ խոսում ես ազգային խնդիրներից և կենտրոնանում հայկական շահերի վրա, աշխարհին դա հետաքրքիր չի, բայց իրական հոջողությունը հենց դա միայն կապահովի: Մի օր աշխարհի հզորներն իրենց հարցերը կլուծեն: Իսկ մենք, որպեսզի կարողանանք մի բանի հասնել, մեր սեփական խնդիրների վրա պարտավոր ենք կենտրոնանալ: «Ինձ միայն մեր խնդիրներն են հետաքրքրում, և ես կանեմ ցանկացած բան, որը մեզ է անհարժեշտ, մեր անվտանգություն է ապահովելու»: Սա է ճիշտ մոտեցումը:
     5. լավ կլինի, որ բոլոր պաշտոնյաները սովորեն բարդ հարցերին ազգային պատասխաներ տալը»:

Աղբյուրը` Թևան Պողոսյան
| | |
3411 | 0
Facebook