Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ԵՄ մոնիտորինգի խումբը գալիս է 2 տարով, ուրեմն դեռ երկար սահմանային մեր խնդիրները չեն լուծվելու
Ստացվում է՝ նրանք էլ մինչև 2025 ցանկանում են ներկա լինել տարածաշրջանում մինչ այն պահը, երբ կավարտվի ռուս խաղաղապահների ժամկետը:Կարծում եմ, սա պատահական ժամկետ չէ:
Իսկ իրականում, սա Արևմուտքի ոչ ռազմական ներկայության ապահովումն է տարածաշրջանում ինչն ուղղված է Ռուսաստանին մեր ռեգիոնից հանելուն»: