Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էստոնիան նախատեսում է փակել Ֆիննական ծոցը Ռուսաստանի համար

18:48, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
Էստոնիան նախատեսում է փակել Ֆիննական ծոցը Ռուսաստանի համար

Էստոնիայի կառավարությունը պատրաստվում է ափամերձ «հարակից գոտի» մտցնել Ֆիննական ծոցում, որը կարգելափակի ռուսական նավագնացությունը դրանով։
     Համապատասխան առաջարկը ներկայացրել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, իսկ նախարարների կաբինետը հունվարի 12-ի նիստում հանձնարարել է այն մշակել մեկ ամսվա ընթացքում։

«Հարակից գոտու» ներդրումը հնարավորություն է տալիս ստուգել Էստոնիայի օրենսդրության համապատասխանությունն Էստոնիայի տարածքային ծովի բազային գծից 24 ծովային մղոն հեռավորության վրա, ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։

Նրա խոսքով, «հարակից գոտում» պետության իրավունքը տարածվում է մաքսային ու հարկային հարցերի, ինչպես նաև սանիտարական և ներգաղթի կանոնակարգերի վրա։ «Հարակից գոտին» կդառնա Էստոնիայի կողմից վերահսկվող լրացուցիչ ծովային գոտի, ասել է ԱԳՆ միջազգային իրավունքի բյուրոյի տնօրեն Քրիստի Լենդը։

8609 | 1
Facebook