Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ամենատրամաբանական վարկածներից մեկն այն է, որ զորանոցը խոցել է ԱԹՍ-ն». Թագուհի Թովմասյան

18:36, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Ամենատրամաբանական վարկածներից մեկն այն է, որ զորանոցը խոցել է ԱԹՍ-ն». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ա1+-ին տված հարցազրույցում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց. «Կարծում եմ՝ ամենատրամաբանական վարկածներից մեկն այն է, որ այդ զորանոցը խոցել է անօդաչու թռչող սարքը՝ առանց ձայնի, որ միանգամից հրդեհ է բռնկվել, այսինքն՝ հզոր պայթյուն չի եղել: Ես այդ տները շատ լավ պատկերացնում եմ, շատ հաճախ եմ լինում այդ հատվածներում, փայտե տանիքով տներ են և վառվելը վայրկյանների հարց կարող է լինել»,- տեսակետ է հայտնել պատգամավորը:

Ըստ Թովմասյանի՝ նախաքննական մարմինը գնում է այն ուղղությամբ, որով ուղղորդեց Նիկոլ Փաշինյանը, և բացառապես քննում են սպայի կողմից հրդեհի վարկածը. «Գուցե դա է ճիշտ վարկածը, բայց պետք է քննություն իրականացվի, այլ ոչ թե միանգամից դա հրամցվի որպես բացարձակ ճշմարտություն»,- շեշտել է նա:

«Ամենատրամաբանական վարկածներից մեկն այն է, որ զորանոցը խոցել է ԱԹՍ-ն». Թագուհի Թովմասյան
| | |
4155 | 3
Facebook