Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է». Էլինար Վարդանյան

16:54, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է». Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անսպասելի չէր, որ հունվարի 19-ի ողբերգությունից հետո, երբ իշխանությունները իրենց պահեցին, կարծես առանձնապես ոչինչ չի պատահել երկրում տրամաբանությամբ, և նույնիսկ, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Իջևանի ռեստորաններից մեկում հասցրեցին քեֆ անել, պետք է հետևեր քրեական հետապնդումների քրոնիկոնը: Հանրությանը զբաղեցնել է պետք:
     Երկիրը ճգնաժամի հասցրած և իր անելիքը չիմացող իշխանությունը, որը, սակայն շատ լավ գիտի, թե ինչպես ևս մեկ օրով երկարաձգի իր գոյությունը, օրը լցրեց հերթական քրեական հետապնդման մասին հերթական լուրերով: Հասարակությանը իրենց փորձված մեթոդներով զբաղեցնելու գործիքը լավ է աշխատում:
     Երբ 2018-ից նոր էր թափ հավաքում իրավական տեռորի, ռեպրեսիաների մեքենան, ես և շատերը զգուշացնում էինք վտանգավոր ծուղակի մասին: Զգուշացնում էինք, որ եթե համարժեք պատասխան չտրվի, ապա իրավական բեսպրեդելի մեխանիզմը բազմիցս է օգտագործվելու այս իշխանությունների կողմից: Ցավոք մենք չխուսափեցինք այդ ծուղակից, ռեպրեսիվ մեքենան անխափան աշխատում է»:

| | |
1338 | 0
Facebook