Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Որ փողոցում տեսնեմ, ավելի վատ բառ եմ ասելու». Նաիրա Զոհրաբյան

16:30, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Որ փողոցում տեսնեմ, ավելի վատ բառ եմ ասելու». Նաիրա Զոհրաբյան

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ հունվարի 17-ին արված հայտարարությանը, ըստ որի՝ «Արցախի հարցը լուծվեց ռազմական ճանապարհով: Արցախի հարցը լուծված չէր այն պահին, երբ որ Արցախի և Ադրբեջանի միջև կանգնած էին հայկական զորամիավորումները: Հիմա Արցախի ողջ երկայնքով կանգնած են ադրբեջանական զորամիավորումները: Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը»:

«Գուրգեն Արսենյան երևույթը, ավելի վատ բառ չեմ ուզում ասել, ավելի վատ բառ իրեն փողոցում, որ տեսնեմ, ասելու եմ ու մի հատ էլ ապտակեմ: Ասում ա, որ այլևս փակված ա Արցախի թեման, և Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում… և նա շատ հանգիստ կարող է ապրել»,- նշել է Զոհրաբյանը:

| | |
4736 | 0
Facebook