Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Իշխանությունը զբաղված է Իջևանում ճոխ խնջույք կազմակերպելով». Գեղամ Մանուկյան

15:42, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Իշխանությունը զբաղված է Իջևանում ճոխ խնջույք կազմակերպելով». Գեղամ Մանուկյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպել՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ այսօր իշխանությունը զբաղված է ոչ թե խնդիրները լուծելու, առաջնագիծը կահավորելու հարցերով, այլ՝ սեփական հեղինակությունը փրկելու գործով. «Փոխանակ իշխանությունը զբաղվի առաջնահերթ խնդիրներով, զբաղված է պարեկներով, պարեկների թանկարժեք մեքենաներից հետո ճոխ խնջույք Իջևանում կազմակերպելով, որը մեր հասարակության կողմից պետք է իր գնահատականին արժանանա»,- ընդգծել է պատգամավորը:

| | |
2285 | 0
Facebook