Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Ջահելները գնան կոտորվեն, դուք ասեք՝ Պաշտպանության նախարարը ինչ կապ ունի՞». բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

15:36, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Ջահելները գնան կոտորվեն, դուք ասեք՝ Պաշտպանության նախարարը ինչ կապ ունի՞». բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

Այս պահին «Համախմբում» նախաձեռնությունը Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։ Նախօրեին տարածված հայտարարությունում նախաձեռնությունը նշել էր․ «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և Պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից»։

Ակցիայի մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը իր ելույթում խոսելով 15 զինծառայողի մահվան դեպքի մասին՝ նշել է. «Ջահելները գնան կոտորվեն, դուք առավոտը զարթնեք, ասեք՝ «մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, Պաշտպանության նախարարը ի՞նչ կապ ունի»»:

Ըստ Չալաբյանի՝ եթե մենք ուզում ենք ոտքի կանգնել, Փաշինյանը պետք է հեռանա. «Քո հետևից ավելի լավերը կգան, մի՛ վախեցրու ոչ մեկին, որ քո հետևից նախկիններն են գալու, չե՛ն գալու նախկինները, ժողովուրդը նախկիններին չի՛ ընտրելու, բայց դա հիմք չի, որ դու չարաշահես ժողովրդի համբերությունը, հեռացի՛ր»,- ասել է հասարակական-քաղաքական գործիչը:

«Ջահելները գնան կոտորվեն, դուք ասեք՝ Պաշտպանության նախարարը ինչ կապ ունի՞». բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց
| | |
2231 | 0
Facebook