Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել

14:48, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել

Ազգային ժողովի խորհրդի` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ կետի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Մինչև ժամը 14:00-ն քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից:

| | |
1245 | 0
Facebook