Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«Մանրամասներին տեղեկացել եմ նաև հրդեհից տուժած զինծառայողներից». Ալեն Սիմոնյան

13:18, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Մանրամասներին տեղեկացել եմ նաև հրդեհից տուժած զինծառայողներից». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող զոհվեց: Հարցին՝ «հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ մանրամասներին իշխանության ներկայացուցիչները տեղեկացել են հրդեհից փրկված վիրավորների՞ց, թե՞ Քննչական կոմիտեից», Սիմոնյանն արձագանքել է, որ ինքն անձամբ է հանդիպել երեք զինծառայողներին. «Մեկի հետ մի քիչ ավելի երկար եմ խոսել, նաև իրենց պատմածներից էր, չեմ ուզում շատ բաներ պատմել, որովհետև անձնական զրույց է եղել, թող նախաքննությունն ընթանա, վստահեցնում եմ ձեզ՝ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն»,- նշել է նա:

«Մանրամասներին տեղեկացել եմ նաև հրդեհից տուժած զինծառայողներից». Ալեն Սիմոնյան
| | |
2412 | 0
Facebook