Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պատմության մեջ մնալու են որպես «Երկիր մեդիան» եթերազրկող իշխանություն». Բագրատ Եսայան

12:12, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Պատմության մեջ մնալու են որպես «Երկիր մեդիան» եթերազրկող իշխանություն». Բագրատ Եսայան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Երկրի հյուրասրահ»-ի եթերում անդրադարձել է 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից «Երկիր մեդիային» հանրապետական սփռման արտոնագիր չտալու որոշմանը:

«Ակնհայտ է, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի. փորձ է արվում մեր հասանելիությունը սահմանափակել: «Երկիր մեդիայի» եթերային քաղաքականությունն իրենց ձեռնտու չէ, մենք ներկայացնում ենք ազգային արժեքները, գոյաբանական խնդիր դարձած Արցախի խնդիրը, և այդ խնդրում այս իշխանության մոտեցումների քննադատությունը՝ փաստարկված, հիմնավորված»,- ասել է Եսայանը:

Ըստ նրա՝ հայկական մյուս հեռուստաընկերությունները հասարակական-քաղաքական բովանդակություն չունեն, սիթքոմների, սերիալների կողմնակից են, որոնք ՀՀ այսօրվա կենսական խնդիրներից ուշադրությունը շեղելու գործիք են:

«Այսօրվա քաղաքական իշխանությունը որքան էլ փորձի ձև տալ, թե իրենք ազատ խոսքի ջատագով են, այլակարծությունը հարգող են, միևնույն է, պատմության մեջ նրանք մնալու են որպես «Երկիր մեդիան» եթերազրկող իշխանություն»,- ավելացրել է նա:

«Պատմության մեջ մնալու են որպես «Երկիր մեդիան» եթերազրկող իշխանություն». Բագրատ Եսայան
2849 | 1
Facebook