Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվի ուղերձը հստակ թշնամանք է պարունակում, որը Թեհրանում լավ են հասկացել». Հոխիկյան

00:18, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Բաքվի ուղերձը հստակ թշնամանք է պարունակում, որը Թեհրանում լավ են հասկացել». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանն արդեն որերորդ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ թույլ չի տա մեր տարածաշրջանում սահմանների փոփոխություն՝ հստակ մատնանշելով Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան։
     2023թ․ հունվարի 9-ին Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այդ միտքը արտահայտել էր Իրանի մեջլիսի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ինչին Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան պատասխանել էր ոչ պակաս կոշտ և սադրիչ կերպով․ «Այսօր Ադրբեջանին և Իրանին միավորում է ոչ միայն աշխարհագրությունը և սահմանների մոտ լինելը։ Մենք մուսուլման ենք, և Ի͟ր͟ա͟ն͟ի͟ ͟բ͟ն͟ա͟կ͟չ͟ո͟ւ͟թ͟յ͟ա͟ն͟ ͟մ͟ե͟ծ͟ ͟մ͟ա͟ս͟ը͟ ͟խ͟ո͟ս͟ո͟ւ͟մ͟ ͟է͟ ͟ա͟դ͟ր͟բ͟ե͟ջ͟ա͟ն͟ե͟ր͟ե͟ն͟»։
     Պաշտոնական Բաքվի այս ուղերձը շատ հստակ թշնամանք է պարունակում, որը Թեհրանում լավ են հասկացել։
     Չնայած դրան՝ 2023թ․ հունվարի 22-ին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբդոլահիանը կրկին հայտարարել է, որ մեր տարածաշրջանում սահմանները չպետք է փոխվեն։
     Իրանն այն երկրներից է, որը երբեք անիմաստ պաշտոնական հայտարարություններ չի անում։ Իրանցիները քչախոս են, բայց խոսելիս հասցեական ու ճշգրտված են խոսում։
     Երբ Իրանը վերջին 6-7 ամիսներին արդեն մի քանի տասնյակ անգամ պաշտոնապես հայտարարել է, որ թույլ չի տա Հայաստանի հաշվին սահմանների փոփոխություն տարածաշրջանում, նշանակում է՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք։
     Բոլոր հաշվարկները փետրվարից-մայիս ամիսների միջակայքի մասին են ասում։ Իսկ մենք պատրաստվո՞ւմ ենք»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
5129 | 0
Facebook