Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

Վաղը «Համախմբում» շարժումը անց է կացնելու բողոքի գործողություն

23:48, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
Վաղը «Համախմբում» շարժումը անց է կացնելու բողոքի գործողություն

«Համախմբում» շարժումը հայտարարում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
     Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման արդյունքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից։
     Հունվարի 23-ին, ժամը` 14:00-ին «Համախմբում» շարժումը ՀՀ կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։
     Մի՛ եղեք անտարբեր,
     Մի՛ սպասեք, մինչև ողբերգությունը ձեր տուն մտնի,
     Միացե՛ք մեր բողոքին»:

| | |
3172 | 1
Facebook