«Ես հիմա ինձ համարում եմ հաղթանակած մարդ». ծանր վիրավորում ստացած Վրեժ Բադալյանը հայր է դարձել
22:18, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր է դարձել: Նրա կինը՝ Քրիստինե Պողոսյանը, որդի է լույս աշխարհ բերել: «Ես հիմա ինձ համարում եմ հաղթանակած մարդ։ Շնորհակալ եմ Աստծուն ինձ նման հրաշք պարգևելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: