Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՕՊ համակարգեր՝ Կրեմլի շուրջ

21:18, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
ՀՕՊ համակարգեր՝ Կրեմլի շուրջ

Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի շրջակայքում, ռուսներն արդեն երեք հակաօդային պաշտպանության Պանցիր-S1 համակարգ են տեղադրել։ Այս մասին հայտնել է OSINT Evergreen Intel-ը Twitter-ում:

Մասնավորապես, Պետրովկա 38 հասցեում գտնվող ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության շենքի տանիքին համակարգը տեղադրվում է հունվարի 18-ից։

Սա Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված ՀՕՊ երրորդ համալիրն է։ Եվս երկուսը տեղադրված են ՌԴ պաշտպանության նախարարության շենքի և Տետերինսկի նրբանցքում գտնվող բիզնես կենտրոնի տանիքներին։

Փորձագետները նշում են, որ ներկայում Պանցիր-S1 զենիթահրթիռային և հրազենային համակարգերը փակում են Մոսկվայի կենտրոնական գոտին, այս եռանկյունու ներսում Կրեմլն է։

9396 | 0
Facebook