Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի դեմ Արևմուտքի պատերազմը դատապարտված է ձախողման. Քանանի

22:06, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
Իրանի դեմ Արևմուտքի պատերազմը դատապարտված է ձախողման. Քանանի

«Ցույցեր, բողոքի ակցիաներ, բախումներ և բռնություններ Փարիզում, Լոնդոնում և Թել Ավիվում։ Բայց նրանց լրատվամիջոցները խոսում են Իրանում բողոքի ցույցերի մասին, որոնք մարել են ավելի քան մեկ ամիս առաջ՝ չնայած Արևմուտքի բոլոր փորձերին՝ բոցավառելու, սաստկացնելու և աջակցելու դրանք»,- գրել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր Twitter-ում։
     «Իրանի դեմ Արևմուտքի ներկայիս ճանաչողական և հիբրիդային պատերազմը նրանց ռազմական, տնտեսական, քաղաքական և հոգեբանական արշավի շարունակությունն է, և այն դատապարտված է ձախողման, ինչպես անցյալում», - հավելել է նա։
     Հունվարի 19-ին Եվրոխորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ընդգրկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ ենթադրյալ ահաբեկչական գործունեության, ցուցարարներին ճնշումների ենթարկելու և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար:

6076 | 0
Facebook