Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ կա, միայն չկա հրաման». Վահե Սարգսյան

20:30, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
«Զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ կա, միայն չկա հրաման». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՄԱ֊ն խրամատներ է կառուցելու Գորիսում, Հադրութի համար դեռ մարտեր են գնում, Շուշիի համար մարտերը շարունակվում են կամ նիկոլական հերթական կրկեսի մասին...
     Պատկերացնո՞ւմ եք` 2022 թ․ բյուջեն պաշտպանության գծով ունի 190 մլրդ դրամի թերակատարում․ պաշտպանության ոլորտի համար հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 մլրդ դրամը։ Այսինքն՝ նորմալ, անվտանգ զորամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կա ամեն ինչ կա, միայն չկա հրաման դրանք կառուցելու, և արդյունքում` մեջտեղում է հայտնվում ինչ որ մի հասարակական կազմակերպություն և կրակային դիրքեր կամ խրամատներ սարքելու արտոնագիր ստանում...
     Էս կրկեսի վերջը պիտի տրվի, մենք քոչվոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, և պետությունը արագորեն պիտի ձեռնարկի մեր պաշտպանությունը, այլ ոչ թե ինչ որ ՀԿ֊ներ էս կապիկությունների ֆոնին հերոսանան, փող հավաքեն, հասարակության հայրենասիրական մղումները պարպեն ու վերջում էլ կարող է հանկարծ ասեն` մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, սաղ մեկ են, այն է` նիկոլ վարչապետ...
     Կայացած կամ կայացող բանակին օժանդակելը բոլորովին ուրիշ բան է, միանգամայն խրախուսելի, և ազգ֊բանակ հայեցակարգը միանշանակ պիտի գործի, բայց դիտավորյալ կազմալուծվող բանակի պայմաններում հասարակության էներգիան ուղղել ոչ թե իշխող թուրքահաճո խունտային քշելու և հզոր պետական հանակարգ կառուցելու, այլ իբր պետության կամ բանակի փոխարեն գործ անելու` սա լրիվ ուրիշ երգ ու սցենար է, շատ վտանգավոր ու կասկածելի սցենար»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
| | |
1602 | 0
Facebook