Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանական արժույթը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

20:06, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
Իրանական արժույթը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

Իրանի ազգային արժույթն ամերիկյան արժույթի նկատմամբ իջել է ռեկորդային ցածր մակարդակի՝ երկրի աճող մեկուսացման և Եվրոմիության կողմից հնարավոր պատժամիջոցների ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Դոլարի թանկացման պատճառներից մեկը, գրում է թերթը, դրա պահանջարկի կտրուկ աճն էր իրանցիների շրջանում, ովքեր փորձում են իրենց խնայողությունները պաշտպանել ամերիկյան արժույթ, ոսկի կամ այլ արժույթ գնելով։ Երկրում համազգային բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր Իրանի արժույթը կորցրել է իր արժեքի 29%-ը։

Արժեքի անկումը նաև պայմանավորված էր Թեհրանի վրա Արևմուտքի քաղաքական ճնշումներով, ինչպես նաև սահմանափակումներ մտցնելով երկրի հետ կապված նավերի և նավթատար նավերի վրա:

5450 | 0
Facebook