Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել

18:48, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»։ Այդ երկիրը Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում սկսել է միջպետական արբիտրաժային վարույթը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այն որակել են «պատմական»։ Ըստ հակառակորդ երկրի ԶԼՄ-ների, «սա նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Հայաստանին Ադրբեջանի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարիների ընթացքում»:

Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։

| | |
3030 | 1
Facebook