Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանամերձ Մովսեսում անհայտ անձը ծակել է անվադողեր, վառել անասնակերը». Ոսկան Սարգսյան

16:18, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
«Սահմանամերձ Մովսեսում անհայտ անձը ծակել է անվադողեր, վառել անասնակերը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի լույս 21-ի գիշերը անհայտ անձը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսեսի թաղամասերից մեկում ժամը 02,30-ի սահմաններում ծակել է կայանած բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել անվասայլակի մեջ դարսված անասնակեր խոտը։ Հունվարի լույս 22-ի գիշերն էլ նույն թաղում իր տան երկրորդ հարկից իջնելով՝ Մովսեսի բնակիչներից մեկը նկատել է անծանոթի, տագնապած հարցրել է՝ ո՞վ էս, անծանոթը փախուստի է դիմել։
     Այս մասին ինձ հայտնեցին Մովսեսի բնակիչները, ովքեր այս դեպքերի կապակցությամբ դիմել են ոստիկանություն, մտադիր են իրենց ուժերով գյուղում գիշերային հերթապահություն սահմանել»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3922 | 1
Facebook