Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Արցախի նման պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել». Հայկ Խանումյան

22:36, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
«Արցախի նման պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել». Հայկ Խանումյան

ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Արցախի պետական համակարգի բոլոր ոլորտներում էլ հետպատերազմյան շրջանում օրուգիշեր աշխատելու մեծ ճակատ կա։ Ընդ որում, անվտանգային միջավայրը հաշվի առնելով` առավելապես պետք է ոչ հրապարակային աշխատել։ Եթե մարդ գալիս է ոլորտ կամ ոլորտներ կառավարելու և առաջին գործը լինում է քարոզչական թիմերի ձևավորումը, որոնք ամեն օր սոցցանցերում նրա մասին գրառում կանեն, նրան ամենազոր ու սուրբ կհռչակեն, ուրեմն այս մարդը ձախողելու է։ Ձախողելու է ոչ թե «Ֆեյսբուք»-ում, որտեղ նա մոլի ֆանատներ ու վարձու ստատուսագիրներ ունի, այլ ձախողելու է իրեն վստահված ոլորտները։ Եթե Լատինական Ամերիկայում պոպուլիզմը կարող է բերել չքավորության, ապա Արցախի նման անվտանգային միջավայր ունեցող պետություններում պոպուլիզմը կարող է կործանարար լինել։ Եթե պաշտոնյան խնդիրներ լուծելու փոխարեն լայվեր է անում, խոստանում պայքարել, կոչ անում միասնականության` ուրեմն անուղղելի հիմար է։ Եթե այդ լայվերի ընթացքում պետական գաղտնիք է հրապարակում կամ պետության անվտանգության սպառնացող այլ տեղեկություն` ուրեմն չարագործ է։ Հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»։

Աղբյուրը` Հայկ Խանումյան
| | |
1587 | 0
Facebook