Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Եթե պետությունը չի կարողանում իրավունք պաշտպանի, ՖԲ-ն սարքենք մի մեծ քննչական կոմիտե». Սուրեն Սահակյան

03:12, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Եթե պետությունը չի կարողանում իրավունք պաշտպանի, ՖԲ-ն սարքենք մի մեծ քննչական կոմիտե». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Ասում են՝ քրեական գործերի քննությունը երկարում ա քննիչների ծանրաբեռնվածության պատճառով։ Փաստորեն, պետությունը չի կարողանում արդյունավետ կերպով իրավունք պաշտպանի, արդարադատություն ապահովի։ Բայց ռեսուրսը կա՛, կա՛ ռեսուրս։ ՖԲ-ը սարքում ենք մի մեծ քննչական կոմիտե, բաժանում դեպարտամենտների՝ ընտանեկան հանցագործությունների, կոռուպցիա կանխարգելման, ծանր հանցագործությունների և այլն։ Դեպքը տեղի ունեցավ, հանցանքի վայրից մի երկու նկար գցում ենք ՖԲ ու դեպարտամենտները տեղում որոշում են՝ ոնց ա դեպքը տեղի ունեցել, ով ա մեղավոր, ով անմեղ։ Մեկ ա՝ նենց իրավիճակ ա ստեղծվել, որ մասնագետները ինչ էլ ասեն, վստահություն չկա։ Սենց գոնե հանրությունը գոհ կլինի, մինչև «արդարադատության արդար սրով» իր տան դուռը չծեծեն։ Եթե էքսպերիմենտը հաջողի, կարելի ա դատական համակարգն էլ նույն սկզբունքով կառուցել։ ՍՄՍ-ներով կքվեարկվեն պատժի տեսակներից առավել ընդունելին։ Ճիշտ ա՝ դեպքերի մեծ մասում դա քառատումն ու ողջ-ողջ վառելը կլինի, բայց դե ֆորմալ առումով մարդիկ կասեն, որ երկրում արդարադատություն կա՛, կա՛ արդարադատություն»։

| | |
1754 | 0
Facebook