Եվրոպական երկրները մի քանի ամսում ազատվել են Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, որը ստեղծվել էր տարիներ շարունակ, այս մասին Diário թերթին տված հարցազրույցում ասել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա կարծիքով, էներգետիկ շուկայում լարվածությունն այլևս չպետք է կապել ուկրաինական իրադարձությունների հետ. Բորելն այն անվանել է «կառուցվածքային խնդիր»՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի գների հարաբերակցության հետ։