Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

«Ո՞ւմ եք պետք, երբ նույնիսկ այս վիճակներում հանրային ընդվզում չեք կարողանում կազմակերպել». Հովհաննես Ավետիսյան

00:42, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
«Ո՞ւմ եք պետք, երբ նույնիսկ այս վիճակներում հանրային ընդվզում չեք կարողանում կազմակերպել». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական մարմինների, մասնավորապես պաշտպանության մասով գործողների անգործության նկատմամբ մեր երկրում տիրող հանդուրժողականության (կարդալ անտարբերության) համատարած աննորմալ դրսևորումները մեզ բոլորիս կյանքի ուղղակիորեն մեծ սպառնալիք են: Սա թշնամին լավ գիտի, ավելին, կարծում եմ իր անմիջական մասնակցությամբ էլ այս վիճակը մեր վրա փորձարկվում է, ավելի մեծ կորուստների նախապատրաստելու համար:
     Գերմանիայում պաշտպանության նախարարը մի «հիմար խոսքի» պատճառով ազատվում է պաշտոնից, իսկ մեզ մոտ այդ նույն պաշտոնի անձը շարունակաբար գործ չի անում, նույնիսկ ռազմական կացարաններ ի վիճակի չէ կառուցել, սակայն հանրույթը զուսպ է, կարծես սա իր կյանքի մասին չէ: Ես նշեցի հանրույթը, որովհետև արդեն փաստ է, որ երկրի ղեկավարը չի գործում պետության և ազգի շահերից ու նրանից սպասել, որ կազատվի պորտաբույծ պաշտոնյաներից՝ իրատեսական չէ:
     Իսկ հանրույթին կազմակերպողը քաղաքական հայտարարված ուժերն են, որոնք համառորեն անգործ են, ես կասեի նույնիսկ հավասարապես հանցավոր անգործության մեջ, ոչ պակաս քան այս իշխանությունը:
     Ում եք պետք, երբ նույնիսկ այս վիճակներում հանրային ընդվզում չեք կարողանում կազմակերպել»:

| | |
3295 | 0
Facebook