Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

««Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների գործունեությունը պետք է արգելվի». Արթուր Համբարձումյան

02:06, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
««Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների գործունեությունը պետք է արգելվի». Արթուր Համբարձումյան

Նախկին ՔՊ-ական, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում պետք է ժամանակավորապես սառեցնել բոլոր կուսակցությունների գործունեությունը: «Հանրապետական» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների գործունեությունը պետք է արգելվի: Դրանք պետք է ճանաչվեն օրենքից դուրս:
     Աղանդները պետք է արգելվեն:
     Հասարակական գործունեության քողի տակ՝ քաղաքական գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել:
     Եռաբլուրներում նկարահանումներն ու դրանց հրապարակումը պետք է արգելել (շիրիմները հանգիստ թողեք):
     Բանակի, ԶՈՒ-երի, ոստիկանության բարձր աստիճան ունեցող սպաների կոչումների տրամադրման, ինչպես նաև գիտական աստիճանների տրամադրման հիմքերը պետք է ամբողջապես վերանայել:
     Դատական, պետական կառավարման, զինվորական, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնյաները պետք է ներկայացնեն իրենց և իրենց հետ ուղիղ աֆիլացում ունեցող մարդկանց գույքի առաջացման հիմքերը:
     Եթե ուզում ենք այս տարածաշրջանում, գոնե մի կտոր հողի վրա ունենալ հայկական պետականություն, ուրեմն պիտի գտնել այն առաջնորդին, ով կկարողանա ներքին այս ռեֆորմներն իրականացնել»:

| | |
3838 | 3
Facebook