Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Առաջին անգամ ինձ թույլ եմ տալիս բարկացած բարձրաձայնել». Շուշան Պետրոսյան

13:06, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
«Առաջին անգամ ինձ թույլ եմ տալիս բարկացած բարձրաձայնել». Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն անդրադառնալով Արցախի 42-օրյա շրջափակմանը, հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ասել է, որ երկրի մասին մտածող չկա կամ շատ քիչ են. «Ամեն մարդ իր ամբիցիաներով է միանում այս ապիկարների դեմ պայքարին. էդպես երբեք հաջողության չենք հասնի: Եվ ոչ միայն էստեղ, նույն խնդիրն Արցախում է. այսօր առաջին անգամ ինձ թույլ եմ տալիս բարկացած բարձրաձայնել: Եթե էնտեղի ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, Ստեփանակերտն էլ փոքր է, անմիջապես ասում են՝ դե լավ, մեր էսինչին օգնել է... երկիրը մոռացության է տրված. նույն բանն էստեղ է»,- ասել է Շուշան Պետրոսյանը: «Ասում են՝ լռում եք. ի՞նչ խոսեմ, ո՞ւմ հետ խոսեմ. ապրիլի 23-ից խոսում եմ ում դեմ որ պետք է... Անհայրենիք դավաճան, օտարամոլ, բոշա որևէ անձ չի կարող ինձ թելադրել՝ ինչպես ապրեմ իմ երկրում, վախեցած քայլեմ. իսկապե՞ս»,- նշել է երգչուհին:

Շուշան Պետրոսյանի հարցազրույցը
11357 | 1
Facebook