Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գերմանիան պետք է աստիճանաբար նվազեցնի կախվածությունը Չինաստանից». Քրիստիան Լինդներ

12:24, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
«Գերմանիան պետք է աստիճանաբար նվազեցնի կախվածությունը Չինաստանից». Քրիստիան Լինդներ

Գերմանիան պետք է աստիճանաբար նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից, այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, հայտնում է Reuters-ը։ Գերմանիան աշխատում է Չինաստանի հետ հարաբերությունների նոր ռազմավարության վրա. «Նպատակ է դրված նվազեցնել կախվածությունը ասիական տնտեսական գերտերությունից, որը երկրի գլխավոր առևտրային գործընկերն է՝ սկսած 2016 թվականից»,- ասել է Լինդները:

Նրա կարծիքով, առաջիկա տարիներին գերմանական բիզնեսի համար աստիճանաբար պետք է ավելի կարևոր դառնան մյուս շուկաները. «Դրա համար անհրաժեշտ է բարելավել քաղաքական պայմանները»,- նշել է նախարարը։

4532 | 0
Facebook