Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որոշել էինք մեր կյանքը կապել, ունենալ գեղեցիկ ընտանիք». Լիլիթ Կարապետյան

12:06, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
«Որոշել էինք մեր կյանքը կապել, ունենալ գեղեցիկ ընտանիք». Լիլիթ Կարապետյան

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը «Tete A Tete»-ի եթերում խոսել է 90-ականների երգարվեստի, անձնական կյանքի, այսօրվա շոու-բիզնեսի մասին: Երգչուհին անդրադարձել է նաև իր և Վազգեն Սարգսյանի հարաբերություններին: Հիշեցնենք՝ խոսակցություններ կային, որ կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ: «Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է. իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ, ունենալ գեղեցիկ ընտանիք»,- անկեղծացել է երգչուհին:

Նա խոսել է նաև 1999թ. հոկտեմբերի 27-ի մասին. չէր կարողանում հավատալ, որ Վազգեն Սարգսյանը ոճրագործության զոհ է դարձել. «Անընդհատ լսում էի, բոլորն ասում էին՝ էլ չկա սպարապետը, բայց ես չէի հավատում, մինչև որ նրա վարորդն ասաց... Մեր ընտանիքի ճակատագիրը հենց էդ վայրկյանից խեղաթյուրվեց: Ինքը շատ մտերիմ էր թե՛ եղբորս, թե՛ մորս հետ: Ես ու եղբայրս Վազգենի մեջ ամեն ինչ էինք տեսել ու երբեք չէինք օգտվել. քանի որ մաքուր զգացմունք էր, մաքուր հարաբերություն»,- նշել է երգչուհին:

25525 | 2
Facebook