Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աննա Հակոբյանի ելույթը՝ Թեհրանում

10:30, կիրակի, 22 հունվարի, 2023 թ.
Աննա Հակոբյանի ելույթը՝ Թեհրանում

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:
     Սիրելի՛ տիկնայք, եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»։
     Իմ ելույթը Թեհրանում՝ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում»։

4266 | 0
Facebook