Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն այլևս հասել են վտանգավոր մի եզրագծի: Բայց պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը մի հարցում լռում են՝ ո՞րն է արցախցիների այս անմարդկային տառապանքի գինը, ե՞րբ է գտնվելու ճգնաժամի քաղաքական լուծումը»: