Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանի՞կ կլինեն, եթե արցախցի անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա»․ Դավիթ Բաբայան

23:36, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանի՞կ կլինեն, եթե արցախցի անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա»․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը գրել է․ «Ադրբեջան/ը կրկին դադարեցրել է բնական գազի մատակարարումը Արցախ: Նման քաղաքականությունը շատ նման է մարդկանց խոշտանգումների, երբ խոշտանգումներն ու ծեծը որոշ ժամանակ ընդհատվում են, հետո նորից վերսկսվում։ Հարց է առաջանում՝ դո՞ւր է գալիս այս քաղաքականությունը Ադրբեջանի հասարակ ու շարքային քաղաքացիներին։ Գո՞հ են արցախյան անմեղ երեխաների տառապանքներից: Սա նրանց համար բարեպաշտ արարք է, թե մեղք։ Արդյո՞ք Ադրբեջանի շարքային քաղաքացիներն ավելի երջանիկ կլինեն, եթե այս ամենի պատճառով անմեղ երեխա կամ ծեր մարդ մահանա։ Երբևէ մեղքը կներվի՞։ Այս հարցերը ոչ միայն փիլիսոփայական են, այլև բավականին գործնական, կենսական։ Ի վերջո, կյանքը և պատմությունը շատ հետաքրքիր և անկանխատեսելի հասկացություններ են…»։

Աղբյուրը` Դավիթ Բաբայան
| | |
2559 | 2
Facebook