Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է կացարանի հրդեհից զոհված Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

20:48, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է կացարանի հրդեհից զոհված Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը

Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է․ «Ցավով տեղեկացանք, որ քիչ առաջ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը:
     Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:
     Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:
     Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»:

| | |
2733 | 1
Facebook