Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում». ՀՀ-ում Իրանի դեսպան

21:12, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
«Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում». ՀՀ-ում Իրանի դեսպան

Սյունիքի Նորավան համանքում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին են հետևել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարն ու Իրանի դեսպանը հունվարի 20-ին այցելել են Սյունիքի մարզ։
     ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ ենթակայանի շինարարական աշխատանքներն իրականացնում է իրանական ընկերություն։ Նախկինում աշխատանքների տեմպի հետ խնդիրներ կային, սակայն դեսպանը հավաստիացրել է, որ խնդիրները վերացել են, և աշխատանքները բավականին արագ առաջ են գնում։
     «Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը»,-ասել է դեսպանը։
     Շրջայցից հետո Սիսիանում ընդլայնված կազմով, իրանական տարբեր ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, անցկացվել է ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողով։
     Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և Հայաստանը այս առումով Իրանի հետ համագործակցության լավ հնարավորություն է տեսնում։
     «Այս հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ իրանական գործընկերների, շինարարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք ՀՀ–ում ծավալվող շինարարական աշխատանքներին և հրավիրենք, որ մասնակիցը դառնան դրանց: Բայց հասկանում ենք, որ իրանական գործընկերների համար ամենահեշտը կլինի Սյունիքում աշխատել՝ նաև աշխարհագրական առումով։ Հայաստանը պատրաստ է աջակցելու, որ իրանական ընկերությունները կարողանան հեշտությամբ ներգրավվել ու աշխատել ՀՀ տնտեսության մեջ»,–ասել է Սանոսյանը։

2362 | 0
Facebook