Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում հայտնի «Արտաշի մոտ» ռեստորանի հարևանությամբ գտնվող զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի

17:36, շաբաթ, 21 հունվարի, 2023 թ.
Երևանում հայտնի «Արտաշի մոտ» ռեստորանի հարևանությամբ գտնվող զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար 9 շենքի բակում` «Արտաշի մոտ» ռեստորանի հարևանությամբ գտնվող զրուցարանի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զրուցարանի տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում պարեկները:

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները պարզել են դիակի ինքնությունը. նա մշտական բնակության վայր չունեցող 63-ամյա Աշոտ Մ․-ն է։

6488 | 0
Facebook